ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ *** Table of Contents
1916 Գիրք XXVI 1915 Չի Հրատ. 1914 Գիրք XXV
1913 Գիրք XXIV 1912 Գիրք XXIII Գիրք XXII 1911 Գիրք XXI
1910 Գիրք XX Գիրք XIX 1909 Չի Հրատ. 1908 Գիրք XVIII Գիրք XVII
1907 Գիրք XVI Գիրք XV 1906 Գիրք XIV Գիրք XIII 1905 Չի Հրատ.
1904 Գիրք XII Գիրք XI 1903 Գիրք X 1902 Գիրք IX
1901 Գիրք VII-VIII 1900 Գիրք Զ 1899 Գիրք Ե
1898 Գիրք Դ Գիրք Գ 1897 Գիրք Բ 1896 Գիրք Ա

Ազգագրական հանդեսը հայ ազգագրական առաջին պարբերականն է։ Այն հրատարակվել է 26 հատորով. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։ «Ազգագրական հանդեսում» տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ Հանդեսի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի, Բուլանըխի և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ-Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Կարևոր հոդվածներով հանդես են եկել նաև Խ. Սամվելյանը, Թ. Թորամանյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը և ուրիշները։ Հանդեսը նպաստել է «Հայոց ազգագրական ընկերության» ստեղծմանը, մեծ դեր կատարել հայ ազգագրության զարգացման մեջ։
Հանդեսի հիմնադիր խմբագիրն է եղել Երվանդ Լալայանը (1864-1931)։ Վերջինս, 1895-1897 թ.թ. դասավանդելով Շուշու թեմական դպրոցում, այստեղ է համախմբել ժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճառյան, Լեո և այլն) և ձերռնամուխ է եղել «Ազգագրական հանդեսի» ստեղծմանը, որի առաջին համարը լույս է տեսել 1896 թ.՝ Շուշիում։